«Z աշխարհների պատերազմը» ֆիլմի շարունակության նոր սցենարը կգրի Դենիս Քելին

Հոլիվուդյան Paramount Pictures կինոստուդիան բրիտանացի հայտնի դրամատուրգ Դենիս Քելիին ներգրավել է «Z աշխարհների պատերազմը» ֆիլմի շարունակության նոր սցենարը գրելու աշխատանքներում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ֆիլմի սցենարը, որն ի սկզբանե գրել էր Սթիվեն Նայթը, ամբողջությամբ չի բավարարել կինոստուդիային: Ընկերությունը դիմել է Դենիս Քելիին նոր գաղափարի, կերպարների և սյուժետային գծերի համար»,- նշվում է հաղորդագրությունում:

Հոլիվուդյան շրջանակներում հայտնում են, որ Բրեդ Փիթը ֆիլմի պրոդյուսերներից մեկն է: Չի բացառվում, որ նա կկատարի նաև գլխավոր դերը:

Ռեժիսոր Մարկ Ֆոսթերի «Z աշխարհների պատերազմը» ֆիլմը վարձույթում հայտնվել է 2013-ին: Գլխավոր դերը կատարել է Բրեդ Փիթը։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “«Z աշխարհների պատերազմը» ֆիլմի շարունակության նոր սցենարը կգրի Դենիս Քելին”

Leave a Reply

Your email address will not be published.