XVIIդ.-ի «ծովահենները» գողացել էին «Համլետ»-ի տեքստը

Արդյոք Դուք գիտեք, որ անգլերենում «ծովահենություն» բառը «հեղինակային իրավունքի խախտման իմաստով» հայտնի էր դեռևս 1603 թվականին: Այդ ժամանակ տպագրվել էր «Համլետ» պիեսի նման տարբերակը:

Լավ պիսների պահանջարկը միշտ էլ մեծ է եղել և դրանց համար մրցակից թատրոնները կամ հրատարակչությունները միշտ էլ որս են հայտարարել, այդ իսկ պատճառով հեղինակն այն ամբողջական տարբերակով վստահել էր միայն թատերական խմբակի ամենաազնիվ մարդուն ՝ հուշարարին:

Այդ ժամանակաշրջանում յուրանաքչյուր դերասան իր ձեռքին ուներ միայն իր խոսքերը, իսկ այն սովորելու և փորձելու համար հատկացվում էր ընդամենը մի քանի շաբաթ: Հարց է առաջանում, թե այդ որտեղի՞ց կարող էր առաջանալ պիեսի նման տարբերակը:

Հայտնի է, որ այն դերսանները, որոնք թատրոնում խաղում էին շեքսպիրյան գլխավոր դերերը, նման բան չէին անի, քանի որ դա այդքան էլ ձեռնտու չէր նրանց համար: Որպես կասկածյալ՝ մնում էին միայն փոքր դերեր խաղացողները:

Համեմատելով 1603 թվականին տարածում գտած «Համլետ» պիեսի «ծովահենային» տարբերակը, որի բնօրինակը բեմադրվել է միայն 1604 թվականին, Մարցելլոսի տեքստն ամբողջությամբ համընկնում է բնօրինակի հետ, իսկ մնացած տեքստերի համընկնելիության աստիճանը կախված է այն բանից, թե որքան է կարողացել հիշել կամ ինչպես է հասկացել գողը:

Օրինակ «Լինե՞լ, թե՞ չլինել…» մենախոսության մեջ  այն հատվածում, որտեղ Համլետը թվարկում է բոլոր անհաջողությունները, որոնք բաժին են հասնում յուրաքանչյուր մահկանացուի , գողն ավելացնում է նաև որբերի դժբախտությունն ու սովը:

Շեքսպիրի մահվանից հետո նրա 2 դերասան ընկերները հրատարակեցին «Առաջին ֆոլիոն» 1623 թվականին, որտեղ մեջ մտան 36 պիեսներ: Նախաբանում նրանք գրել էին, որ իրենց վրա են վերցրել այն պարտականությունը, որի համաձայն իրենք հավաքելու և հրատարակելու են մեծ դրամատուրգի բոլոր պիեսները, այդ թվում և նրանք, որոնք ժամանակին գողացվել են:

անդրադարձը՝ Անահիտ Ծատուրյանի

Տարածել`
Share

You may also like...