Westjet ավիաընկերությունը «Սառը սիրտը» ֆիլմի հերոսներով ինքնաթիռ է ներկայացրել

Կանադական Westjet ավիաընկերությունը «Սառը սիրտը» անիմացիոն ֆիլմի գույներով ինքնաթիռ է ներկայացրել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով CBC News-ին:

Սա ավիափոխադրողի արդեն երկրորդ ինքնաթիռն է Disney-ի հետ համագործակցության շրջանակում: Նախորդ օդանավը նվիրված էր Հրաշագործ Միկկիին:

Disney-յան նոր ինքնաթիռը ներկայացվել է Տորոնտոյում: Օդանավի հետին հատվածում պատկերված են մուլտֆիլմի գլխավոր հերոսները՝ արքայադուստր Աննան եւ Էլզան, առջեւի հատվածում՝ լողափին հանգստացող Օլաֆ ձնեմարդը: Փոփոխություններ են արվել նաեւ օդանավի սրահում: Այս ամենը ստեղծելու համար նկարիչները 23 գույն եւ 624 լիտր ներկ են օգտագործել:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Westjet ավիաընկերությունը «Սառը սիրտը» ֆիլմի հերոսներով ինքնաթիռ է ներկայացրել”

Leave a Reply

Your email address will not be published.