Vogue-ը անդրադարձել է հայ դիզայների ստեղածագործություններին

Wnews.am-ն արդեն գրել է Շուշան Փամբուխչյանի մասին, ում նոր ցուցադրությանն անդրադարձել էին մի շարք հեղինակավոր ամսագրեր՝ այդ թվում  Vogue-ը:  Ուկրաինայում բնակվող ազգությամբ հայ Շուշանը խոստումնալից երիտասարդ  դիզայներ է, ում հավաքածուն   MBKFD 2017-ում համարվում է  ֆավորիտներից մեկը:
Shushan_MBKFD_17_Guests-30
Wnews.am-ին տված բացառիկ հարցազրուցում SHUSHAN ապրանքանիշի հիմնադիր Շուշան Փամբուխչյանը պատմել է նորաձևության, ոճի, հայկական արմատների և մի  շարք այլ թեմաների մասին:
-Սկզբի համար, խնդրում եմ, մեր ընթերցողներին մի քանի խոսքով  պատմես քո  մասին:
-Ես ծնվել եմ Մոսկվայում, 7 տարեկանում տեղափոխվել եմ Ուկրաինա, որտեղ էլ ապրում եմ մինչև հիմա:  Ավարտել եմ Կիևի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետը:
-Ինչպե՞ ս իրավաբանը  սկսեց աշխատել նորաձևության ինդուստրիայում: 
-Որքան էլ  ծեծված  հնչի՝  դիզայներ դառնալու մասին երազել եմ մանկուց, թեպետ հասկանում էի, որ Կիևում որակյալ կրթություն ստանալ fashion  ոլորտում անհնար է, այդ պատճառով ստիպված ընտրեցի իրավաբանությունը:  20 տարկանում հասկացա, որ պետք է զբաղվեմ նրանով, ինչն իսկապես ուզում եմ: Նորաձևության թեմայով մի քանի դասախոսություններ լսելուց հետո, որոշեցի անհնարինը հնարավոր դարձնել: Սկսեցի աշխատել առաջին հավաքածուիս վրա՝ չունենալով ոչ մի տեսական և պրակտիկ գիտելիքներ՝ անելով ամեն բան բացառապես ինտուիտիվ և մեծ ցանկությամբ: Հայտ ներկայացրեցի Mercedes Benz Kiev Fashion Days-ին և  2015թ-ին կայացավ իմ առաջին ցուցադրությունը:
-Ինչպե՞ս ծնողներդ ընդունեցին որոշումդ:
-Նրանք շատ օգնեցին ինձ,  մինչև հիմա էլ իմ ամուր թիկունքն են ու իմ հաջողությունների համար ամենաշատ ուրախացողները: Ես շատ շնորհակալ եմ նրանց, որ այդ պահին  կողքիս եղան:
-Ինչի՞ մասին էր քո առաջին հավաքածուն:
-Մանկությանս և իմ հիշողությունների մասին:  Ես հասկանում էի, որ անում եմ այն, ինչ պետք է անեմ, այնտեղ եմ, որտեղ պետք է լինեմ:
Фото Shushan Pambukhchyan.
-Մենք հասկանում ենք, որ նորաձևության ցուցադրություններում ամեն ինչ այնպես չէ, ինչպես էկրանին է երևում՝ իդեալական: Ի՞նչ դժվարությունների հետ ես առնչվում մասնագիտությանդ մեջ:
-Դժվարությունները քիչ չեն, ինչպես յուրաքանչյուր գործում, բայց եթե գործես հստակ, կազմակերպված և ժամանակին, ապա շատ տհաճ իրավիճակներից կարելի է խուսափել, իսկ ընդհանրապես աշխատում եմ քիչ խոսել դժվարությունների մասին: Նորաձևությունը գեղեցկության մասին է և թող նրանք, ովքեր հետևում են դրան էկրանից այն կողմ, այդպես էլ ընկալեն:
-Պատմի՛ր նոր Consonance կոչվող հավաքածուիդ մասին: 
-Իմ նոր հավաքածուն ներդաշնակության մասին է. տղամարդու և կնոջ ներդաշնակության, մարդու և բնության, անհատի ինքն իր հետ ներդաշնակության: Երևի նկատել ես լիլիաներն ու եղեգը,որոնք հավաքածուում հատուկ շեշտադրված են: Լիլիան որպես կանացիության նշան, իսկ եղեգը՝ առնականության: Կանայք չափազանց ուժեղ էակներ են, ովքեր իրենց էներգիան ստանում են բնությունից, իսկ տղամարդիկ իրենց ուժը գտնում են կանանց մեջ: Այս երկու ուժերը պետք է միշտ ներդաշնակության մեջ լինեն:
Shushan_MBKFD_17_Catwalk_all-200(1)
-Նկատել եմ, նաև շատ դրական կարծիքներ եմ կարդացել Consonance-ի մասին:)
-Այո, ես նույնպես 🙂  Գիտես, ինձ ասում էին, որ հնարավոր է քիչ մարդ գա. նույն օրը, գրեթե նույն ժամին MBKFD 2017-ի շրջանակներում Ուկրաինայում հայտնի ապրանքանիշներից մեկի ցուցադրությունն էր , բայց ես գիտեի, որ ոչինչ չի խանգարի: Բոլոր տեղերը զբաղված էին, շատերը հավաքածուն դիտում էին ուղղակի կանգնած:
–  Հայկական արմատներն ու  մշակույթը ազդեցություն ունե՞ն քո ստեղծագործությունների վրա:
– Նախորդ հավաքածուս նվիրված էր իմ հայրենիքին և լեգենդար Սերգեյ Փարաջանովի արվեստին: Միտքն առաջացավ Հայաստան ճանապարհորդությունիցս հետո: Փարաջանովի արվեստն այնպես էր ինձ տպավորել, որ միանգամից սկսեցի աշխատել, որքան ուսումնասիրում էի նրա աշխարհը, այդքան համոզվում էի, որ մինչև վերջ բացահայտել նրան անհնար է:
Фото Shushan Pambukhchyan.
-Ի՞նչն է պակասում հայաստանյան նորաձեւությանը։
-Հայկական նորաձևությանը պակասում է համակարգվածությունը, նորաձևության ոլորտում բացակայում է զարգացած ինֆրաստրուկտուրան, հետևաբար չկա նաև գրագետ կազմակերպված նորաձևության բիզնես: 
-Ի՞նչ երեք բառերով կբնութագրես SHUSHAN-ի ոճը:
-SHUSHAN is about elegance, high quality and intelligence. Անգլերենով ավելի լավ է հնչում:
Фото Shushan Pambukhchyan.
-Ինչպե՞ս ես քեզ պատկերացնում 5-10 տարի հետո:
-5-10 տարի հետո ուզում եմ պատասխանել քո հարցերին իմ՝ Իտալիայում գտնվող նորաձևության ստուդիայից, որից հետո կհրավիրեմ քեզ Միլանում գտնվող իմ մոնոբրենդ, որպեսզի ավելի մանրամասն պատմեմ հաջողություններիս մասին:
-Հաճույքով կգամ: )) Ո՞վ է ոճային մարդը քո կարծիքով:
-Ոճային է առաջին հերթին կիրթ ու ոչ դատարկ մարդը, իսկ արտաքինը ներքինի արտացոլանքն է: Հագուստը ինքնաարտահայտման ձև է : Ոճային մարդը նա չէ, ով վազում է թրենդների ետևից և կրում է հագուստ, որովհետև այն նորաձև է, այլ նա, ով ներդաշնակ տեսք ունի անգամ սև բլուզով և սև տաբատով:
Фото StreetstylEvgenio.Фото Shushan Pambukhchyan.Фото Shushan Pambukhchyan.Фото Shushan Pambukhchyan.Фото Shushan Pambukhchyan.12654582_1695700650643834_1761467190818973405_n
Նյութը ներկայացվեց առանց խմբագրման
Աղբյուրը` wnews.am
Տարածել`
Share

You may also like...