Vogue ամսագրի հայազգի լուսանկարիչ Դավիթ Մուշեղյանի հանդիպումը «Թումո» կենտրոնում

Ուղիղ միացում. Vogue ամսագրի հայտնի լուսանկարիչ Դավիթ Մուշեղյանի հանդիպումը «Թումո» կենտրոնում

Vogue ամսագրի հայտնի լուսանկարիչ Դավիթ Մուշեղյանը և ֆոտոմոդել Ռուբինա Խանզադյանը Հայաստանում են: Ռուբինա Խանզադյանը (Rubina Dyan) Victoria’s secret-ի առաջին հայ մոդելն է, ով աշխատում է Նյու Յորքի հանրահայտ Lions Agency-ի հետ (նույն գործակալության հրեշտակներից են Իրինա Շեյքն ու Սթելա Մաքսուելը):

Ռուբինա Խանզադյանը (Rubina Dyan) ծնվել է Հայաստանում, ապրել է Իսպանիայում, այժմ բնակվում է Կալիֆոռնիա նահանգում: Նա ոչ միայն՝ մոդել է, այլև՝ նկարչուհի: Հայերենին տիրապետում է միայն Ռուբինան, իսկ Դավիթը մայր լեզվով կարողանում է միայն բարևել: Tert.am Youth-ի հետ հանդիպմանը Ռուբինան պատմել է, որ   արյունակցական կապ կա Սերո Խանզադյանի հետ. «Սերո Խանզադյանը  հայրիկիս հորեղբայրն է: Երբեք չեմ հեռացել բարեկամներիցս: Ես գիտեմ՝ ով է նա, և շատ հպարտ եմ, որ Սերոյի գերդաստանից եմ»:

Լուսանկարիչ Դավիթ Մուշեղյանը պատմել է, թե ինչպես են առաջին անգամ աշխատել միասին.

– Նորաձևության քասթինգ էր, որին մասնակցում էր նաև Ռուբինան, երբ  լսեցի ազգանունը՝ միանգամից  արձագանքեցի: Այդ օրը Ռուբինան չանցավ քասթինգը, սակայն մենք միասին սկսեցինք քայլել նորաձևության դաշտում: Երկու  տարի նրան «հետապնդելուց» հետո՝  Ռուբինան համաձայնեց, որ լինեմ իր մենեջերը: Ես ներկայանում եմ՝ որպես Ռուբինայի մենեջեր, և պետք է ասեմ, որ երկու հայերով դեռ շատ անելիքներ ունենք:

– Ովքեր հետևում են սուպերմոդել Ստելլա Մաքսվելի Instagram-ին, ապա  տեսել են գեղեցկուհու լուսանկարը Հանրապետության Հրապարակում՝ ռետրո մեքենայի վրա: Դավիթ Մուշեղյանը Երևանում fashion photoshoot է լուսանկարում աշխարհահռչակ դեմքերի հետ: Լրատվամիջոցի թղթակցի հարցին՝ ուզում եք, որ աշխարհը ծանոթանա՞ Երևանի հետ, Դավիթը պատասխանել է.

– Շատ եմ ուզում: Խելագարվում եմ Երևանի համար: Ցանկանում եմ բնակարան գնել Երևանում: Շատ հնարավոր է, որ երբեմն գամ այստեղ:

Այս պահին ուղիղ հեռարձակմամբ դիտեք լուսանկարչի հանդիպումը «Թումո» կենտրոնում:

13510521_10207089614262967_313693580_n 13515405_10207089614182965_1377073773_n 13530358_10207089614142964_132625292_n 13536232_10207089614022961_262303893_n 13480255_10207089614102963_991575169_n

Տարածել`
Share

You may also like...