Vogue ամսագրի լավագույն լուսանկարիչների շարքում ընդգրկվել է նաև հայ լուսանկարիչ Դավիթ Մուշեղյանը

Հայկական ծագումով լուսանկարիչ  David  Mushegain-ը համարում  է, որ այս կյանքի գլխավոր շարժիչ ուժը ազատությունն է: Լուսանկարչի խոսքերով, նա մեծացել է վայրի միջավայրում , ինչը առավել քան դրդում է  երիտասարդին ստեղծագործել:  Mushegain-ը ծնվել է Կալիֆորնիայի Pasadena քաղաքում 1975 թ: Նա  պաշտում է  ճամփորդել, ճանապարհորդություններն իր կյանքի ամենակարևոր մասն են կազմում: Նա աշխատել է համաշխարհային ճանաչում ունեցող անձանց հետ, համագործակցել է նաև աշխարհի լավագույն ամսագրերի՝ Vogue Paris, Vogue Hommes, Vogue Great Britain, i-D և Muse-ի հետ: David  Mushegain-ը այսօր արդեն ընդգրկված է Vogue ամսագրի լավագույն լուսանկարիչների շարքում: Նա պարբերաբար մասնակցում է Նյու-Յորքում կազմակերպվող  լուսանկարչական ցուցահանդեսներին: David  Mushegain-ի կարծիքով fashion լուսանկարչությունն առաջին հերթին շոու է, երբ մի պահ կարողանում ես պատկերել երևակայականն ու հրաշալին: Իր կարծիքով լուսանկարելը նման է կրակոցի, եթե դիպուկ է, ապա լավ է ստացվել:  «Ի սկզբանե ես ուզում եմ լուսանկարել մարդկանց իրենց տներում, իրենց առօրյա ոճով, այն ինչ իրական է, երևի հենց դա է պատճառը, որ չունեմ պրոդյուսերներ կամ օգնականներ», – ասում է նա: «Ես իսկապես ուսումնասիրում եմ այն անձանց, ում լուսանկարում եմ, փորձում եմ փոխանցել տեսախցիկի միջոցով այն էներգետիկան, որը ունի լուսանկարվող անձը: Այսօր արդեն հանրահայտ լուսանկարիչը շրջագայում է ամբողջ աշխարհով մեկ՝փնտրելով նոր, թարմ և հետաքրքիր դրվագներ: Red Hot Chili Peppers խմբի հետ համագործակցության արդյունքում էլ մի գիրք է հրատարակել: Գրքի սյուժեն խմբի հետ շրջագայության և մենակատարի մասին է: «Ինձ համար, այս գիրքը շատ թույն է», – ասում է Mushegain-ը, բայց ես կարծում եմ, որ դա կլինի շատ ավելի արժեքավոր մի 50 տարի հետո:

0-holding-mushegain-zine03-mushegain-zine04-mushegain-zine11-mushegain-zine-new12-mushegain-zine13495115_1107670485937783_2121119325644545164_n featShot_07_131

David Mushegain

David Mushegain, Stella Maxwell

Shot_06_058-1tumblr_njqdzbSXE91unhw59o1_1280tumblr_nzc6mvDI7T1rysp81o1_1280

Տարածել`
Share

You may also like...