U2 ռոք խումբը չեղարկել է Փարիզում համերգը

U2 ռոք խումբը Փաիզում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով չեղարկել է փարիզյան իր համերգը։ Երաժիշտները հայտարարել են, որ «պայմանավորվել են շոուն անցկացնել համապատասխան ժամանակ». տեղեկացնում է ria.ru-ն։

«Մենք ցնցված ենք Փարիզում տեղի ունեցածից։ Մեր սրտերը ահաբեկչության զոհերի  ընտանիքների հետ է»,- ասված է խմբի հայտարարությունում։ Խմբի անդամները անդրադարձել են նաև մեկ այլ ռոք խմբի՝ Eagles of Death Metal-ի՝ «Բատակլան» թատրոնում կայացած համերգի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությանը. «Մեր մտքերն ու աղոթքները այդ խմբի անդամների ու նրանց երկրպագուների հետ է»։

Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան Փարիզում համաժամանակյա 6 ահաբեկչություն է իրականացվել։ Անհայտ անձիք կրակ են բացել փարիզյան ռեստորաններից մեկում, երեք պայթյուն է հնչել  «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտի մոտակայքում, ուր ընթանում էր Ֆրանսիա-Գերմանիա ընկերական խաղը և որին ներկա էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։

Բացի այդ, Eagles of Death Metal-ի՝ «Բատակլան» թատրոնում կայացած համերգի ժամանակ, անհայտ անձիք պատանդ են վերցրել մի շարք մարդկանց։ Հաղորդվում է 158 զոհի մասին։

Տարածել`
Share

You may also like...