System of a Down դարձյալ կմիավորվի

Հայտնի System of a Down ռոք խումբը հայտարարել է, որ վերադառնում է: Այդ մասին ասվում է ռոք խմբի ֆեյսբուքյան էջում: Խմբի մասնակիցներ Սերժ Թանկյանը, Դարոն Մալաքյանը, Շավո Օդաջյանը և Ջոն Դոլմայանը միավորվում են և վերադառնում ասպարեզ որպես System of a Down:

SOAD-ի պաշտոնական էջում ասվում է, որ խումբը պատրաստվում է համաշխարհային շրջագայության, որը մեկնարկում է 2017-ին:

2017-ի հունիսի 7-ին System of a Down-ը հանդես կգա ֆրանսիական Նանսի քաղաքի Zenith Open Air-ում, հունիսի 10-ին` Փարիզի Download փառատոնում, հունիսի 12-ին` Պրահայում, հունիսի 17-ին` Լեհաստանի Impact փառատոնում, հունիսի 20-ին` Nimes փառատոնում Ֆրանսիայում, հունիսի 23-ին` Իսպանիայի Download փառատոնում, հուլիսի 2-ին`ֆրանսիական Open Square-ում: Նշվում է, որ շուտով կհրապարակվեն մյուս համերգների ժամկետները:

Տարածել`
Share

You may also like...