Sony-ն կվերաթողարկի «Սևազգեստ մարդիկ» ֆիլմը՝ այլ դերասանների մասնակցությամբ

Sony ընկերությունը կվերաթողարկի «Սևազգեստ մարդիկ» ֆիլմը։ Այդ մասին The Hollywood Reporter-ին պատմել են նախագծի պրոդյուսերներ Լորի ՄքԴոնալդը և Ուոլթեր Փ. Փարքսը, գրում է Лента-ն։
«Դա կլինի նոր եռապատում։ Ուիլ Սմիթը դժվար մասնակցի դրան»,- նշել են պրոդյուսերները՝ չխոսելով, սակայն, Թոմի Լի Ջոնսի մասին։
Պրոդյուսերները չեն հայտնել նկարահանումները սկսելու և ֆիլմի թողարկման ամսաթիվը, սակայն նշել են, որ նախագծի աշխատանքներն ակտիվ փուլում են։
«Սևազգեստ մարդիկ» ֆիլմն առաջին անգամ էկրաններին է բարձրացել 1997-ին։ Այն ստեղծվել է Լոուել Քանիգեմի կոմիքսների մոտիվներով։
- Previous ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մեկնարկում է «Կոմիտաս» փառատոնը
- Next Սերժ Սարգսյանն այցելել է «Մեգերյան կարպետ»