«Սարդ մարդը» կոմիքսի 92-ամյա հեղինակին տեղափոխել են հիվանդանոց

ԱՄՆ-ում հոսպիտալացվել է հանրահայտ կոմիքսների հեղինակ Սթեն Լին, փոխանցում է TMZ-ը։

«Սարդ մարդ»-ը, «Իքս մարդիկ» և «Երկաթե մարդ»-ը կերպարներին ստեղծած հեղինակը տեղափոխվել է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկը։

92-ամյա գրողին հոսպիտալացրել են վատ ինքնազգացողության պատճառով։

Հեղինակը վատ ինքնազգացողության պատճառով չի կարողացել ներկա գտնվել «Մրջյուն մարդը» իր նոր ֆիլմի պրեմիերային, գրում է  Gazeta-ն։

Տարածել`
Share

You may also like...