Radiohead խումբն «անհետացել» է համացանցից

Բրիտանական Radiohead խմբի գոյության պաշտոնական հետքերն անհետացել են համացանցից։ Օրվա ընթացքում Facebook և Twitter սոցիալական ցանցերում խմբի էջերից և radiohead.com պաշտոնական կայքից անհետացել է ողջ բովանդակությունը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Դատարկվել է նաև խմբի մենակատար Թոմ Յորքի Twitter-ի էջը։ Դատարկ է նաև Google Plus-ում խմբի էջը:
Խումբը պաշտոնական հայտարարություններ չի արել: Այս հարթակներից բովանդակության անհետացումը նշել են reddit.com կայքի օգտատերերը: Ինչպես կարծում են օգտատերերը՝ համացանցից հեռացումը կարող է խմբի նոր ալբոմի գովազդային արշավի մաս լինել:
Նախորդ երկու ալբոմները՝ In Rainbows և King of Limbs, թողարկվել են առանց անոնսի: Սակայն դրանց թողարկումից օրեր առաջ խումբն այդ անուններով իրավաբանական անձանց է գրանցել։
Լուրերն այն մասին, որ Radiohead-ը կարող է նոր ալբոմ թողարկել 2016 թվականի առաջին կեսին, շրջանառվում են արդեն երկար ժամանակ, նշում է լրատվամիջոցը։
- Previous Ջուլիա Ռոբերթսը 3 մլն դոլար է ստացել նկարահանման 4 օրվա համար
- Next P. Diddy-ն հեռանում է ռեփ ասպարեզից