Petoor SS 2017 Collection. Հետաքրքիր հավաքածու՝ նոր ասելիքով

Petoor  SS 2017 հավաքածուն կրում է երիտասարդ, ռոմանտիկ կինը, նա զգում է սիրո շունչը, հրապուրված է գեղեցիկով, նույնչափ մոտ է թե՛բնությանը, թե՛ քաղաքային ակտիվ առօրյային: Նա կրում է գարնան թրթիռն իր ներսում:

 

Հավաքածուն ստեղծված է գունային վառ ներկապնակով, իսկ այն ստեղծելու ներշնչանքը հանդիսացող dragonfly-ները՝ ճպուռները կատարում են դետալային մշակումների ֆունկցիան: 90-ականների նորաձևությանը բնորոշ գործվածքներ և դասական զգեստխալաթի ձևվածք, քաղաքային պայամաններում կրելու համար շատ հարմար լայն փողքով տաբատներ, թեթև ժակետներ, որ քաղցր բամբակ են հիշեցնում, շիֆոնե կոկտեյլային և երեկոյան զգեստներ և, իհարկե, մեր այցեքարտը՝ գիշերանոցներ, որ նախատեսված չեն միայն քնելու համար:

Отображается файл "_E9A9736.JPG"

Petoor-ի կինը ապրում է լիարժեք կյանքով, այդ իսկ պատճառով մենք ստեղծել ենք մի հավաքածու, որ նորաձև հագուստ է առաջարկում ցանկացած հնարավոր իրավիճակների և առիթների համար: Օրինակ՝ գարնանային անսպասելի տեղումներից ձեզ կպաշտպանեն գունավոր անձրևանոցները: Դրանք նաև բնությունը պահպանելու հաղորդագրություն են պարունակում: Ընտրե՛ք ցանկացած տարբերակ, եղեք վառ և դարձեք քաղաքի գույներից մեկը կամ մնացեք հավատարիմ դասական մինիմալիզմին, երկու դեպքում էլ ձեր հագուստը խոսում է ձեր փոխարեն:

Отображается файл "_E9A0376.JPG"

Petoor-ն իր աշխատանքային պատմության մեջ դեռ չի բոլորել մեկ տարին, սակայն այս կարճ ժամանակահատվածում հասել է բավական շոշափելի հաջողությունների. հավատարիմ հաճախորդներ, համագործակցությունների բազմաթիվ հանրահայտ բլոգերների, ոճաբանների, երգիչերգչուհիների, շոուբիզնեսի այլ ներկայացուցիչների հետ, բրենդի ճանաչելիության բարձր աստիճան հագուստի շուկայում առկա այլ ապրանքանիշերի մեջ:

Отображается файл "_E9A9880.JPG"

Շատ շուտով գարունամառ հավաքածուն կհամալրվի կոշիկների շարքով, որը հատուկ Petoor-ի համար ստեղծել է  դիզայներ Հայկ Անանյանը:

Отображается файл "_E9A9625.JPG"

Petoor  գարունամառ 2017 հավաքածուն արդեն ներկայացված է Տաշիր ԱԿի 4-րդ հարկում գտնվող Petoor տաղավարում և 5Concept  հայ դիզայներների մուլտիբրենդային խանութ սրահում Տերյան 65 հասցեով:

 

 

Clothes Petoor

Shoes Hayk Ananyan for Petoor

Photographer  Gagik Petrosyan

Style by Sirarpi Adamyan

Model  Maria Mkrtchyan

Hair by Od Blow Dry Bar

Makeup by Make-up Atelier, artist: Ani Aghajanyan

Location Green Paradise

 Աղբյուրը՝ menq.org

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed