Nirvana խմբի Smells Like Teen Spirit կատարումը ամենակատարյալ հիթ է ճանաչվել

Nirvana խմբի Smells Like Teen Spirit կատարումը ճանաչվել է բոլոր ժամանակների ամենակատարյալ հիթ։
Բրիտանացի ծրագրավորող եւ երաժիշտ Միք Գրիերսոնը Fiat ընկերության պատվերով ուսումնասիրել է երաժշտական քննադատների կարծիքով լավագույն ճանաչված 50 երգերը, որպեսզի գովազդային հոլովակի համար ընտրի լավագույն կատարումը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը։
Համակարգչային անալիզը պարզել է, որ հիթ դարձած երգերի մեծ մասի տեմպը րոպեում 120 հարվածն է, նրանցում օգտագործվում են մի քանի հիմնական ակորդ (A, E, C, G), մաժորի բանալի եւ բարձր տոնայնություն։
Ամենահաճախ հանդիպող բառերն են փոքրիկ (baby), զգալ (feel) եւ սեր (love)։
- Previous Հայազգի կին արվեստաբանը 42 տարի է՝ Թուրքիայում տարածում է հայկական երգն ու պարը
- Next Մարսելի միջազգային տոնավաճառում Հայաստանի օր կանցկացվի