National Geographic-ը եւ 21st Century Fox-ը միավորվել են National Geographic Partners-ում

National Geographic Partners-ը միավորելու է National Geographic կաբելային հեռուստաալիքները, նույնանուն ամսագիրը, ստուդիաները, թվային հարթակներն ու սոցմեդիան, մանկական լրատվամիջոցները, գրքերը, քարտեզները, ճանապահորդների համար նախատեսված քարտեզներն ու բիզնեսի մյուս տեսակները: Այս մասին որոշում են ընդունել ԱՄՆ-ի ազգային աշխարհագրական ընկերակցությունն ու 21st Century Fox:

Ըստ Lenta.ru-ի, գործարքի արժեքը 725 մլն դոլար է: Դրանից ստացված միջոցները հիմնադրամը կուղղի ճանաչողական նպատակների եւ գիտնականների աջակցությանը, ինչի արդյունքում Աշխարհագրական ընկերակցության հիմնադրամի նվիրատվությունների չափը կհասնի 1 մլրդ դոլարի եւ թույլ կտա կրկնապատկել կրթական եւ գիտահետազոտական գործունեությանն ուղղված ներդրումները:

National Geographic հեռուստացանցը սկսել է կաբելային հեռարձակում իրականացնել 1997 թվականին: Geo շարքում ներառված են Nat Geo Music-ը, Nat Geo Junior-ը, Advеnture-ը, Wild-ը եւ Abu Dhabi-ն:

Որոշ երկրներում ալիքները հեռարձակվում են արբանյակի միջոցով: Հեռուստաընկերության տվյալներով, ամբողջ աշխարհում իրենց 500 մլն տնային տնտեսուհիներ են դիտում: Իսկ National Geographic ամսագիրն այս տարի 127 տարեկան դարձավ:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “National Geographic-ը եւ 21st Century Fox-ը միավորվել են National Geographic Partners-ում”

Leave a Reply

Your email address will not be published.

Արխիվ

September 2019
M T W T F S S
« Aug    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30