NASA–ի գիտնականները ուսումնասիրել են երկրանման էկզոմոլորակները

Informing–ը գրում է՝

NASA–ի գիտնականներն առաջին անգամ կարողացել են ուսումնասիրել երկրանման էկզոմոլորակների՝ TRAPPIST-1b–ի եւ TRAPPIST-1c–ի մթնոլորտը, որոնք Երկրից 39.5 լուսային տարվա հեռավորության վրա են գտնվում:
Hubble աստղադիտակի հնարավորությունների շնորհիվ աստղագետները պարզել են, որ այդ մոլորակները չունեն ընդարձակ ջրածնային ամպ, որն առկա է ուսումնասիրված գազային հսկաների մեծ մասի մոտ։

«Ջրածնի եւ հելիումի խիտ ամպի բացակայությունը մեծացնում է այդ մոլորակների վրա կյանքի գոյության հավանականությունը»,– պարզաբանում է գիտնական Նիկոլ Լիսը։ Եթե այդ մոլորակների մթնոլորտում շատ հելիում եւ ջրածին լիներ, ապա ոչ մի շանս չէր մնա, որ այդ մոլորակների վրա կարող է կյանք լինել, քանի որ այդ գազերը ջերմոցի էֆեկտ են առաջացնում, որը խտացնում է մթնոլորտի կառուցվածքը։

TRAPPIST-1b եւ TRAPPIST-1c մոլորակների գոյության մասին հայտնի էր դարձել 2015-ի վերջին։ Հետազոտողները կարծում են, որ այդ մոլորակների վրա կարող է հեղուկ ջուր լինել։ Մոլորակները Ջրհոսի համաստեղությունում են։ Նրանք պտտվում են կարմիր գաճաճի շուրջ, եւ քանի որ վերջինս ավելի սառն է, քան մեր լուսատուն, մոլորակներն շատ չեն տաքանում եւ համարվում են կյանքի գոյության համար պիտանի գոտում։

 

 

Տարածել`
Share

You may also like...