Իրանում ցուցադրել են Մուհամեդ մարգարեի մասին 40 մլն դոլար արժողությամբ ֆիլմը

Իրանում ցուցադրվել է այդ երկրի կինեմատոգրաֆի պատմության մեջ ամենաթանկ ֆիլմը։ «Մուհամեդ. Աստծո առաքյալը» անվանումով ֆիլմը նկարահանվել է 7 տարի։ Նրա արտադրությունն արժեցել է 40 մլն դոլար, գրում է Интерфакс-ը։

Ռեժիսոր Մաջիդ Մաջիդիի մտահղացմամբ՝ այդ ֆիլմը պետք է դառնա մարգարեի կյանքի մասին եռապատման առաջին մասը։

Դեռևս արտադրության փուլում ֆիլմը քննադատության էր արժանացել սուննիների կողմից, քանի որ ներկայացվում է մարգարեի պատկերը։ Ի պաշտպանություն իրենց՝ ֆիլմի հեղինակները նշել են, որ գլխավոր հերոսի դեմքը չի երևում։ Սակայն Կահիրեում Ալ- Ահզար հեղինակավոր համալսարանի ներկայացուցիչները պահանջում են, որ ֆիլմը հանվի ցուցադրությունից։

Տարածել`
Share

Tags

You may also like...