MTV European Music Awards 2015 մրցանակաբաշխությունը` լուսանկարներով

Կիրակի օրն իտալական Միլան քաղաքի Mediolanum Forum համալիրում կայացել է MTV European Music Awards 2015 երաժշտական մրցանակաբաշխությունը, որը վարել են երգիչ Էդ Շիրանն ու դերասանուհի Ռուբի Ռոուզը:

Հայտնի է, որ հեղինակավոր միջոցառման «աստղն» է դարձել երգիչ Ջասթին Բիբերը, որը հաղթել է «Լավագույն կատարող», «Լավագույն կերպար», «Լավագույն համերգ. Հյուսիսային Ամերիկա», «Ամենամեծ ֆան- ակումբ» և «Լավագույն զուգերգ» անվանակարգերում` ըստ այդմ արժանանալով միանգամից 5 մրցանակի:

Ստորև The Telegraph պարբերականն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում է միջոցառման ամենավառ պահերը, ինչպես նաև երեկոյի անվանի հյուրերին, որոնց թվում եղել են ինչպես երաժշտության, այնպես էլ` կինոյի, սպորտի և մոդելային բիզնեսի բնագավառի ներկայացուցիչներ։

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed