Կոմիքսների հետագա էկրանավորումներում ԼԳԲՏ կերպարներ կհայտնվեն. Marvel-ի ղեկավար

Marvel կոմիքսների ապագա էկրանավորումներում ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) կերպարներ կհայտնվեն, գրում է lenta.ru-ն։

Այդ մասին հայտարարել է ընկերության ղեկավար Քևին Ֆայգին Ant-Man ֆիլմին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա նշել է, որ նրանց ներկայությունը կոմիքսներում անխուսափելիորեն կանդրադառնա նաև դրանց հիման վրա նկարահանվող ֆիլմերի վրա։

Marvel-ի ղեկավարը նշել է, որ սովորաբար կոմիքսի հայտնվելուց հետո պահանջվում է առնվազն 5-10 տարի մինչ դրա էկրանավորումը։ Այդ պատճառով ԼԳԲՏ կերպարների մասնակցությամբ ֆիլմերը դուրս կգան մոտ 10 տարի անց։

Նույնասեռական կողմնորոշում ունեցող մի քանի կերպարներ արդեն կան Marvel-ի կոմիքսներում։

Տարածել`
Share

You may also like...