Led Zeppelin կկանգնի դատարանի առջև The Guardian

Աշխարհի ամենահայտնի ռոք խմբերից մեկի՝ Led Zeppelin-ի անդամներից 2-ը գրագողության մեղադրանքով երեքշաբթի կկանգնեն Լոս Անջելեսի դաշնային դատարանի առջև:

Ինչպես նշում է The Guardian-ը, մասնավորապես, դատարանի առաջ են կանգնել Ջիմի Փեյջն ու Ռոբերտ Փլանտը, ովքեր մեղադրվում են իրենց ամենահայտնի հիթերից մեկում՝ Stairway to Heaven-ում մեկ այլ խմբի՝ Spirit-ի Taurus երգից մի հատված վերցնելու համար: Հայցը ներկայացվել է Spirit ռոք խմբի կիթառահար Ռենդի Ռոլֆի պաշտոնական ներկայացուցչի՝ Մայքլ Սքիդմորի կողմից:

«Led Zeppelin-ը միլիոնավոր դոլարներ է վաստակել մի երգերի շնորհիվ, որը ստեղծվել է գրագողության արդյունքում: Նրան ոչ միայն որևէ ֆինանսական փոխհատուցում չեն վճարել, այլև նույնիսկ շնորհակալություն չեն ասել այս տարիների ընթացքում»,-իր նախկին հարցազրույցներից մեկում ասել է Ռոլֆը:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed