KavkazJazzFestival-2018 ջազ փառատոնի շրջանակում նույն երգով հանդես են եկել Հայաստանն ու Ադրբեջանը

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում KavkazJazzFestival-2018 ջազ փառատոնի շրջանակում մի բեմի վրա ելույթ են ունեցել Հայաստանն ու Ադրբեջանը ներկայացնող երգչուհիները՝ կատարելով հայկական «Սարի աղջիկ» երգի իրենց տարբերականը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հայուհի Աննա Բադալյանն ու ադրբեջանուհի Նարգիլա Մեյտովան «Սարի աղջիկ»-ը կատարել են դուդուկահար Իվանե Մկրտչյանի, ինչպես նաև վրացական Iriao էթնո ջազ խմբի նվագակցությամբ:
Նրանք երգել են՝ իրար հաջորդելով. Մեյտովան առաջին նախադասությունը երգել է ադրբեջաներեն, հետո շարունակել է Բադալյանը՝ արդեն հայերեն:
Հավելենք, որ KavkazJazzFestival-2018-ը մեկնարկել է հունիսի 7-ին: Դրան մասնակցում են ջազմեններ Վրաստանից, Հայաստանից, Ադրբեջանից ու Թուրքիայից: Փառատոնի գլխավոր նպատակը Հարավային Կովկասում ջազի տարածումն է:
Աղբյուրը՝ rusarminfo.ru
- Previous Թավշյա հեղափոխության մասին դոկումենտալ ֆիլմ. Белсат TV
- Next Չիկագոյի փողոցներից մեկը վերանվավել է Հարոլդ Բեզազյանի անունով