Independent. Ազնավուրը խոստանում է Լոնդոնում երգել նաեւ 100 տարեկանում

91-ամյա Շառլ Ազնավուրը Լոնդոնի Ալբերտ-հոլլում երբեւէ ելույթ ունեցած ամենատարեց կատարողն է: Այս մասին գրել է բրիտանական Independent-ը: Հոդվածում նշվում է.
«Ոչ բարձրահասակ եւ տարեց Ազնավուրը բեմ է բարձրանում ո՛չ զվարճանալու: Օգոստոսյան Փարիզի մասին Paris Au Mois D’Août երգը՝ դժբախտ սիրո մասին հին ֆիլմից, նա ավարտում է բարձր նոտայով:
Ազնավուրը երգում է ոչ միայն Հարավային Քենսինգթոնում հավաքված լոնդոնյան ֆրանսիացիների համար: Նրան սիրում է նաեւ Լոնդոնի եւ ամբողջ Բրիտանիայի հայ համայնքը, եւ ամենեւին էլ ո՛չ առանց պատճառի:
Եթե նախկինում չեք լսել Ազնավուրի ստեղծած ավելի քան հազար երգերից ոչ մեկը, ահա ձեզ եւս մի քանիսը, որը նա կատարեց: Երգելով The Old Fashioned Way-ը՝ նա շարունակում է կատարել նույնասեռականության մասին What Makes A Man A Man-ը:
Նա բեմից հեռանում է՝ ծաղկեփունջն ուսին դրած, ինչպես զենքը: Խոստանում է այս բեմ վերադառնալ 100 տարեկանում: Եվ մի սպասեք, որ դա տեղի չի ունենա»:
- Previous «Ո՞վ է սպանել հայերին». Հայոց ցեղասպանության մասին առաջին արաբերեն ֆիլմը
- Next Նյույորքյան աճուրդում Պիկասոյի կտավը վաճառվել է 67.000.000 դոլարով