Happy Birthday to You երգը հանրային սեփականություն է ճանաչվել

ԱՄՆ-ում դատարանը վերջ է դրել Happy Birthday to You երգի նկատմամբ իրավունքների շուրջ վեճին։ Լոս Անջելեսի դատարանը վճիռ է կայացրել, որի համաձայն՝ հայտնի երգը պաշտոնապես ճանաչվել է հանրային սեփականություն, եւ այն կարելի է անվճար կատարել ցանկացած վայրում, ասված է դատարանի վճռում։

Դատարան գործընթացը սկսվել էր 2013թ., երբ Good Morning to You Productions ընկերությունը դատական հայց էր ներկայացնել Warner/Chappell Music-ին, որում նշվում էր, որ «Ծնունդ շնորհավոր» երգը հանրային կատարում է, այդ պատճառով ձայնագրող ընկերության արտոնավճարներն անօրինական են։

Այդ տարվա սեպտեմբերին դաշնային դատավոր Ջորջ Քինգը, համաձայնել էր հայցվորի այն փաստարկների հետ, որ բոլոր ձայնագրող ընկերությունները, որոնցից միլիանավոր հեղինակային հոնորարներ են գանձել հիթի վերարտադրության համար, դրա իրավունքը չեն ունեցել։ Ըստ որոշ գնահատականների՝ մի շարք դեպքերում արտոնավճարները հասել են մոտ 2 մլն դոլարի, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ծնունդդ շնորհավոր» երգը 1893թ. գրել էին Քենթուքի նահանգի Լուիսվիլ քաղաքի դպրոցական ուսուցիչներ Փեթի եւ Միլդրեդ Հիլլերը։

Տարածել`
Share

You may also like...