«France 3» հեռուստաալիքը փաստագրական ֆիլմ կցուցադրի «Հայերի գարունը» վերնագրով

Օգոստոսի 31-ին տեղական ժամանակով 23:25-ին ֆրանսիական  «France 3» հեռուստաալիքը  փաստագրական ֆիլմ կցուցադրի  «Հայերի գարունը» վերնագրով: Այդ մասին հաղորդում է հեռուստաալիքի կայքը: Ֆիլմը կցուցադրվի նաեւ սեպտեմբերի 11-ին:

«Հարյուր տարի է անցել հայերի Ցեղասպանության սկզբից, որն ավելի քան մեկ միլիոն մարդու կյանք է խլել եւ հարյուր հազարավորների տեղահանման պատճառ է դարձել: Թուրքիան պաշտոնապես հերքում է ջարդերը, այս երկրում հայերի ներկայության հետքերը համարյա ջնջված են: Հայկական ծագմամբ ֆրանսիացի Վարուժան Արթինը առաջին քայլերն է արել նախնիների հողում եւ նկատել, որ ջարդերը վերապրած մարդկանցից շատերն իրականում երբեք չեն հեռացել Թուրքիայից: Նրանցից հազարավորները ապրել են գաղտնի կամ առեւանգվել են: Այսօր նրանց հետնորդները հայտնաբերում են իրենց պատմությունը. Լսվում են մահմեդականների ձայներ, որոնք բարձրաձայնում են իրենց ինքնությունը, որը ժխտվել է մի ամբողջ հարյուրամյակ»,– ասվում է փաստագրական ֆիլմի անոնսում:

Տարածել`
Share

You may also like...