Forbes-ը հայտնել է 2015-ին ամենից բարձր վարձատրվող երաժիշտների անունները

2015-ին ամենից բարձր վարձատրվող կատարողների` Forbes-ի կազմած ցուցակը գլխավորել է ամերիկացի երգչուհի Քեթի Փերին: Նրա եկամուտը  մեկ տարվա ընթացքում կազմել է 135 մլն դոլար:

Քեթի Փերիին առաջին հորիզոնականը պահպանել հաջողվել է անգամ այն պարագայում, որ այս տարի նա նոր ալբոմ չի թողարկել: Եկամտի մեծ մասը 31-ամյա երգչուհուն բերել Prismatic World Tour համերգային շրջագայությունը:  Երգչուհին 126 համերգ է տվել տարբեր քաղաքներում:  Երգչուհուն հավելյալ եկամուտներ են բերել Coty, Covergirl և  Claire’s ապրանքանիշերի գովազդային արշավներում նկարահանվելը:

Անցյալ տարվա նույն աղյուսակում Փերին զբաղեցրել էր 23-րդ տեղը` 40 մլն դոլար եկամտով:

Ինչպես հաղորդում է rbc.ru-ն` առաջին եռյակում են հայտնվել նաև անգլո-իռլանդական One Direction խումբը` 130 մլն դոլար եկամուտով և քանթրի կատարող Հարթ Բրուքսը` 90 մլն դոլարով:

Տասնյակում  հաջորդում են Թեյլոր Սվիֆթը, The Eagles-ը, Քելվին Հարիսը, Ջասթին Թիմբերլեյքը, Diddy-ն, Fleetwood Mac-ը և Լեդի Գագան:

Տարածել`
Share

You may also like...