Forbes-ը անդրադարձել է «Խոստումը» ֆիլմին

 

«Այս մասին գրելը վտանգավոր է: Հայոց ցեղասպանության մասին խոսելը մեծ ռիսկ է պահանջում: Դա առնվազն հոգնեցնող փորձառություն կլինի այն մասին, թե ինչպես ես առցանց վիրավորանքներ, սպառնալիքներ ստանում: Մինչև հիմա դա արդիական էր անհատների` ակադեմիկոսների, արտիստների և ակտիվիստների համար: Այժմ այն կարծես սկսում է գործել նաև հոլիվուդյան ֆիլմերի համար»,- գրել է  Forbes բիզնես ամսագրի հեղինակ Ստեֆան Իրիգը՝  «Խոստումը» ֆիլմի մասին:

 

Ֆիլմին անդարդառնալով՝ հեղինակը  գրում է, որ այն շատ ավելի հեռուն գնաց, քան դրան նախորդած ծրագրերը և դա գլխավորապես այն բանի պատճառով, որ ֆիլմն անկախ ֆինանսավորում ուներ: Հեղինակի խոսքով` դա երբևէ ամենաթանկ անկախ ֆիլմերից է: Այդուհանդերձ, այն չունի դիտրիբյուտորներ, և հենց այստեղ է, որ գործում են թուրքական սպառնալիքը, բոյկոտն ու հարվածները:

Նա ընդգծել է նաև, որ  Հայոց ցեղասպանության ժխտողականությունը վերջին տարիներին զարգացման տարբեր փուլերով է անցել: Այժմ ականատեսն ենք լինում սոցիալական մեդիայի միջոցով ժխտողականության դրսևորումներին:

«Ժխտողականությունը մուտք է գործել թվիթերյան և առցանց հեռախոսային հարթակ: Եվ ցավալի է, որ այն հաջողություններ է գրանցում»,- նշել է Իրիգը:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed