Eagles ռոք խումբը լուծարվել է

Ամերիկյան Eagles ռոք խումբը լուծարվել է: Այս մասին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է կոլեկտիվի հիմնադիրներից Դոն Հենլին:

«Կարծում եմ՝ այլեւս մեզ միասին ելույթ ունենալիս չեք տեսնի: Սա արժանապատիվ հրաժեշտ էր»,- ասել է նա՝ պարզաբանելով, որ խմբի վերջին համատեղ ելույթը երաժիշտ Ջեքսոն Բրաունի հետ էր, փետրվարի 15-ին կայացած «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ:

Հենլին նշել է, որ Eagles-ի լուծարման որոշումը կայացվել է խմբի կիթառահար եւ վոկալիստ Գլեն Ֆրայի մահից հետո:

Ըստ Lenta-ի, Eagles-ի համահիմնադիր Գլեն Ֆրայը մահացել է հունվարի 19-ին, ԱՄՆ-ում: Նա 67 տարեկան էր:

Eagles խումբը 1971 թվականին Լոս Անջելեսում հիմնադրել են ծնունդով Դեթրոյթից Ֆրայն ու թմբկահար, երգիչ Դոն Հենլին: Կոլեկտիվը հայտնի է բազմաթիվ հիթերով, մասնավորապես՝ Hotel California, Peaceful Easy Feeling, Already Gone եւ Take It Easy գործերով: 1980 թվականին խումբը լուծարվել է, սակայն 1994 թվականին երաժիշտները վերամիավորվել են եւ թողարկել Hell Freezes Ove ալբոմը:

Տարածել`
Share

You may also like...