Disney-ը կնկարահանի «Մերի Պոպինսի» շարունակությունը

Disney ստուդիան կնկարահանի 1964 թվականի «Մերի Պոպինս» ֆիլմի շարունակությունը, հաղորդում է lenta.ru-ն։

Ռեժիսոր է նշանակվել Ռոբ Մարշալը, ով հայտնի է «Կարիբյան ծովի ծովահենները. տարօրինակ ափերին» և «Գեյշայի հուշերը» ֆիլմերով։

Նոր ֆիլմի գործողությունները կզարգանան առաջին ֆիլմի իրադարձություններից 20 տարի անց։ Սցենարի հիմքում կընկնեն բրիտանացի գրող Պամելա Թրևերսի բազմաթիվ պատմվածքները, որոնք լույս են տեսել նրա «Մերի Պոպինս» գրքից հետո։

«Մերի Պոպինս» ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել ԱՄՆ-ում, այն վարձույթում հավաքել է ավելի քան 100 միլիոն դոլար ընդամենը 6 միլիոն բյուջեի դեպքում: Էկրանավորումը 5 «Օսկար» մրցանակի է արժանացել։

Տարածել`
Share

Tags

You may also like...

0 thoughts on “Disney-ը կնկարահանի «Մերի Պոպինսի» շարունակությունը”

Leave a Reply

Your email address will not be published.