Disney-ը ընտրել է Մաուգլիի դերակատարին «The Jungle Book»-ի էկրանավորման համար
Disney ստուդիան «The Jungle Book» ֆիլմում Մաուգլիի դերակատարման համար ընտրել է 10-ամյա Նիլ Սեթիին: Այն կնկարի Ջոն Ֆավրոն: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով The Guardian-ին:
Կանադացի, անգլիացի և ամերիկացի երեխաներից դերակատարման համար ընտված Նիլի համար սա կինոնկարահանման ասպարեզում առաջին փորձը կլինի: Նա կդառնա «The Jungle Book» ֆիլմի միակ դերասանը, քանի որ մյուսները անիմացիոն հերոսներ կլինեն:
«Casting-ը ցանկացած ֆիլմի կարևոր բաղադրիչներից է, իսկ Մաուգլիի դերի համար համապատասխան պատանի գտնելը գլխավոր խնդիրն էր: Նիլը զարմանալի տաղանդավոր և խարիզմատիկ է և շատ բաներ կարող է տանել, և ես վստահ եմ, որ նա կկարողանա»,-նշել է Ջոն Ֆավրոն:
Նախատեսվում է, որ Շեր Խան վագրին կկրկնօրինակի Իդրիս Էլբան, Բագիրա հովազին՝ Բեն Կինգսլին, գայլին՝ Լյուպիտա Նիոնգոն, օձ Կաային՝ Սկարլետ Յոհանսոնը:
- Previous Երևանի ԹԿԻ ռեկտորի պաշտոնում հաստատվել է Դավիթ Մուրադյանը
- Next Amazon-ը սկսել է փորձարկել էլեկտրոնային գրքերի վարձույթի ծառայությունը