Dior՝ ժամանակակից արվեստի հետքերով. Vogue

Այսօր՝ հունիսի 3-ին տեղի կունենա Dior ֆրանսիական նորաձևության տան ֆիրմային նոր բուտիկ բացման արարողությունը Լոնդոնում: Այս մասին գրում է 168 ժամը՝ հղում անելով  Vogue-ին:

Ըստ տեղեկության այս խանութում կվաճառվեն պայուսակներ, որոնց դիզայնն ստեղծել է բրիտանացի նկարիչ Մարկ Քուինը: Պայուսակների վրա պատկերված են խոլորձներ, տիեզերական աբստրակցիաներ եւ աչքերի մեծացված պատկերներ:

Ինչ վերաբերում է բուտիկի ձևավորմանը, ապա այն ղեկավարել է ճարտարապետ Փիթեր Մարինոն. ինտերիերի ֆուտուրիստական գծերը միաձուլվում են դեկադանսի մթնոլորտի հետ:

Հիշեցնենք, որ Christian Dior ֆրանսիական նորաձեւության տունը հիմնադրվել է 1946 թվականին: Ժամանակի հետ այս բրենդի ներքո սկսել է թողարկվել ոչ միայն կանանց համար նախատեսված հագուստ եւ պարֆյումերիա, այլեւ դեկորատիվ կոսմետիկա, ինչպես նաև մաշկի խնամքի միջոցներ: 2006 թվականին ընկերությունն զբաղվել է տղամարդկանց համար նախատեսված կոսմետիկական միջոցների արտադրությամբ:

Իսկ ամերիկուհի մոդել Բելլա Հադիդը դարձել է Dior-ի նոր դեմքը:

Նա կմասնակցի բրենդի կռուիզային հավաքածուի ցուցադրությանը, իսկ այնուհետեւ կնկարահանվի Dior Makeup Live with Bella Hadid հոլովակների շարքում: Դրանցից մեկը կնկարահանեն ցուցադրության կուլիսներում:

Նկարահանումներին մասնակցելու է կրեատիվ տնօրեն, դիմահարդարման համար պատասխանատու Փիթեր Ֆիլիպսը:

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed