Լոնդոնում Օդրի Հեփբերնի դիմանկարների ցուցադրություն կանցկացվի

Հուլիսի 2-ից հոկտեմբերի 18-ը Լոնդոնի Դիմանկարների ազգային պատկերասրահում ցուցադրություն կկայանա՝ նվիրված լեգենդար դերասանուհի, տաղանդավոր մոդել և պարուհի Օդրի Հեփբերնին:

Audrey Hepburn: Portraits of an Icon ցուցադրությունում կներկայացվեն պաստառներ, հին ամսագրերից հոդվածներ, Հոլանդիայում Հեփբերնի բալետային կարիերայի ժամանակներից, Լոնդոնում առաջին տարիների դիմանկարներ և այլն: Vogue-ի փոխանցմամբ ցուցահանդեսը հնարավորություն կընձեռի տեսնել նախկինում երբեք չցուցադրված անձնական լուսանկարներ և հայացք նետել «Սաբրինա» և «Պատերազմ և խաղաղություն» ֆիլմերի նկարահանումների հրապարակ:

Ըստ Euromag-ի՝ լուսանկարների հիմնական մասը դերասանուհու որդիների՝ Շոն Հեփբերն Ֆերրերի և Լուկա Դոտտիի անձնական արխիվից են, որոնք լուսանկարչության լեգենդների՝ Ռիչարդ Ավեդոնի, Սեսիլ Բիթոնի, Իրվին Պեննի, Նորման Պարկինսոնի և Էնթոնի Բոշամի ձեռքի գործն են:

Տարածել`
Share

You may also like...

One thought on “Լոնդոնում Օդրի Հեփբերնի դիմանկարների ցուցադրություն կանցկացվի”

  1. Like!! I blog frequently and I really thank you for your content. The article has truly peaked my interest.

Leave a Reply

Your email address will not be published.