Chanel-ը հայտնիների գեղեցկության գաղտնիքների մասին ֆիլմեր է նկարահանում

Բոլոր նրանց համար, ում հետաքրքիր է` ինչպիսին են մոդելներն արձակուրդների ժամանակ, Chanel-ը կհրապարակի Beauty Talks ֆիլմերի շարքը. առաջին մասը կլինի Ժիզել Բունդխենի մասնակցությամբ, հայտնում է buro247.ru-ն:

Chanel Beauty Talks կարճ տեսանյութերի շարքը մի փոքր հիշեցնում է շպարի և խնամքի մասին YouTube-հոլովակները, միայն մի տարբերությամբ, որ հերոսուհիները կլինեն կանայք, ովքեր դեռ չունեն իրենց YouTube-ալիքը:

Առաջին հերոսուհին կլինի Ժիզել Բունդխենը: Նրա մասնակցությամբ առաջին տեսանյութը կհրապարակվի ընկերության պաշտոնական կայքում մարտի 14-ին:

Հաղորդավարի դերում հանդես կգա Chanel-ի` գույնի և շպարի հարցով միջազգային դիզայներ Լյուչիա Պիկան: Մեկ տարի առաջ երիտասարդ իտալուհին փոխարինել է Փիթեր Ֆիլիփսին` ընկերության գլխավոր վիզաժիստի պաշտոնում:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Chanel-ը հայտնիների գեղեցկության գաղտնիքների մասին ֆիլմեր է նկարահանում”

Leave a Reply

Your email address will not be published.