All posts under: Գլխավոր նորություններ

Արմեն Ամիրյանը հրաժարական է տվել

Արմեն Ամիրյանը վայր է դրել ՀՀ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց նախարարության մամուլի խոսնակ Ռուզաննա Խաչատրյանը: Արմեն Ամիրյանը նախարարի պաշտոնում նշանակվել էր 2016թ. սեպտեմբերին: Նա ՀՀ վարչապետ Սերժ … Ավելին

Տարածել`
Share

Ծագող արև. Շառլ Ազնավուրն արժանացել է նոր շքանշանի

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունը տեղեկացնում է, որ Ճապոնիայի կառավարության կողմից Շառլ Ազնավուրը շքանշանի է արժանացել։ «2018թ. ապրիլի 29-ին Ճապոնիայի կառավարությունը հայտարարել է Գարնանային շքանշանի հանձնում 2018-ի օտարերկրացի դափնեկիրներին: Երգիչ Շառլ Ազնավուրը նրանցից մեկն է և, ճանաչելով … Ավելին

Տարածել`
Share

Թուրքիայում տեղի կունենան միջոցառումներ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Ստամբուլում մի շարք միջոցառումներ են նախապատրաստվում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, այս մասին գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»՝ հայտնելով, որ միջոցառմանը կմասնակցեն մի շարք հայ, թուրք, քուրդ, հույն և այլ ազգի ներկայացուցիչ մտավորականներ, ակտիվիստներ, … Ավելին

Տարածել`
Share

Հայերի ցեղասպանության և տեղահանության երիտթուրքերի հրամանը՝ հրապարակված թուրքական մամուլում 1919-ին

Թուրքիայի Պետական խորհրդի անդամ, իրավաբան և «Անգլոֆիլ ընկերակցության» հիմնադիր Սաիթ Մոլլան 1918 թվականին սկսել էր հրատարակել «Թուրքական Ստամբուլ» օրաթերթը: 1919թ.-ի մարտի 25-ին թերթը հրապարակել է Միության և առաջադիմություն («Իթթիհաթ վե թերաքքի») կուսակցության կենտրոնական գրասենյակի՝ Հատուկ … Ավելին

Տարածել`
Share

Ապրիլի 24-ից մինչև Հրանտ` այս ցավը բոլորինս է. Քննարկում Ստամբուլում

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին ընդառաջ Ստամբուլի «Ջեզայիր» գիտաժողովների դահլիճում տեղի ունեցավ  «Ապրիլի 24-ից մինչև Հրանտ. այս ցավը բոլորինս է» խորագրով կլոր սեղան-քննարկումը: Միջոցառմանը ելույթներով հանդես եկան հայտնի թուրք պատմաբան Այշե Հյուրը, գրող Շենոլ Քարաքաշը, «Ակոս» թերթի … Ավելին

Տարածել`
Share

Մշակութային մի շարք գործիչներ հրաժարվել են մոդալներից և կոչումներից

Դերասան Մկրտիչ Արզումանյանը, երգչուհի Էռնա Յուզբաշյանը, երաժիշտ Նիկա Բաբայանը հայտարարել են վաստակավոր արտիստի կոչումից հրաժարման մասին: «Անընդունելի եմ համարում ուժի կիրառումը անզեն ու խաղաղ ժողովրդի նկատմամբ։ Դատապարտում եմ իշխանության բռնի գործողությունները հայրենակիցներիս հանդեպ։ Հրաժարվում եմ … Ավելին

Տարածել`
Share

Անիի Մայր տաճարը կվերականգնվի

Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող պատմական Անի մայրաքաղաքի գլխավոր տաճարը՝ Սբ. Աստվածածին Կաթողիկե եկեղեցին կվերականգնվի: Այս մասին հայտարարել է Կարսի թանգարանի տնօրեն Նեջմեթթին Ալփը: Ալփի խոսքերով ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության հիմնական ցուցակում ընդգրկված ավերակ քաղաքի ամենամեծ … Ավելին

Տարածել`
Share

Հայերի ու Հայաստանի մեծագույն բարեկամը. Մ. Գորկի

Ռուս գրող,հասարակական գործիչ  Մաքսիմ  Գորկին (Պեշկով Ալեքսեյ Մաքսիմովիչ) խոր և բազմակողմանի ծանոթ էր հայ ժողովրդիպատմությանն ու մշակույթին, կապեր էունեցել շատ հայ հասարակական-քաղաքական գործիչների հետ: Գորկինբազմիցս անդրադարձել է հայ ժողովրդիճակատագրին, հանդես եկել նրա շահերիպաշտպանությամբ:  1905-ին գրել է«Կովկասյան իրադարձություններիմասին» հոդվածը, որտեղ բացահայտել է ցարական ինքնակալության դերը հայերի և կովկասյան թաթարների(ադրբեջանցիներ) միջև ազգամիջյան կռիվներ հրահրելու գործում, որի հետևանքով Անդրկովկասում տեղի ունեցան հայերի սպանդ ու կոտորածներ:  Այդ իրադարձությունների մասին «Ռուսական ցար» պամֆլետում («Ամերիկայում»շարքից, 1906) Գորկին նշել է. «Կովկասում հայերը թուրք հավատարիմ հպատակ թաթարների ձեռքովջարդվեցին: Սակայն այդիրադարձությանը տրվել է ազգային ատելության տեսք և պետք էր հավատալ, որ այդ այդպես է, և դա էճշմարտությունը: Բայց ինչպես կարող էրպատահել, որ հայերն ու թաթարները, որոնք դարերով ապրել են միասին, հանկարծ անհաշտ թշնամիներ դառնային: Ի՞նչ տարօրինակ բան կաայստեղ:  Չէ՞ որ երկրաշարժը նույնպեսլինում է հանկարծակի… Երբ տաճկականսուլթանը ստիպեց քրդերին ու իրզինվորներին ոչնչացնել հայերին, նրանցոչնչացրին տասնյակ հազարներով…» (“Горький и Армения’”, 1968, с. 27 ): Հայտնի է նաև Գորկուանհանգստությունը Արևմտյան Հայաստանի համար 1910-ական թթ.սկզբին և նրա դիմումը Վ. Ի. Լենինին:  Գորկու խմբագրությամբհրատարակված «Հայ գրականության ժողովածուն» (1916) ևսյուրովի բողոք էր երիտթուրքերի հայաջինջ քաղաքականության դեմ: Հայ ժողովրդի ողբերգության հանդեպ իր վերաբերմունքը Գորկինարտահայտել է «Խորհրդային Միությունով» (1929) ակնարկներիշարքում: Նա գրել է. «Ակամա մտաբերում ես XIX դ. վերջի – XX դ. սկզբի Հայաստանի ողբերգական պատմությունը, Կ. Պոլսիկոտորածը, Սասունի ջարդը, «մեծ մարդասպանին», իրենց«քրիստոնյա եղբայրների» աղետի հանդեպ «կուլտուրական» Եվրոպայի զազրելիանտարբերությունը, Հայաստանի եկեղեցական ունեցվածքի ամոթալիթալանը ինքնակալական կառավարությանկողմից, վերջին տարիների թուրքական արշավանքների սարսափները, իրոք դժվար է հիշել բոլոր ողբերգությունները, որ վերապրեց այս եռանդուն ազգը: Զարմանալի արագ և հեշտությամբ ենմոռանում նման փաստերը պարոններ «հումանիստները», իդեալիստները, ագահության, չարության, ստրկության, ժողովրդական զանգվածների լկտի բնաջնջման վրա հիմնված «մշակույթի» պաշտպանները: Սուտն ու երեսպաշտությունը այդ «մինչևականջները արյան ու կեղտի մեջ թաղված մշակույթի» պաշտպանների հասնում է բացահայտ խելահեղության, հանցագործության, որին արժանի պատիժ չկա» : … Ավելին

Տարածել`
Share

Օսմանյան կայսրությունում հայերի թվաքանակն ըստ Թալեաթի գրառումների

ներկայացնում է թուրքագետ Հակոբ Չաքրյանի աշխատությունից մի փոքր հատված, որտեղ հեղինակն անդրադառնում է Թալեաթի գրառումներին, որոնցում հրեշը ներկայացնում է 1915-ին քանի հայ է աքսորվել և ինչ ուղղությամբ: «Ժամանակակից թուրք հեղինակները նշում են, որ հայերը տեղահանության … Ավելին

Տարածել`
Share

Հռոմի պապը Վատիկանի պարտեզներում կօծի Գրիգոր Նարեկացու արձանը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանի պարտեզներում կօծի հայ մշակույթի հերոս, Տիեզերական եկեղեցու վարդապետ, Արևելքի և Արևմուտքի իսկական կամուրջ և էկումենիզմի խորհրդանիշ Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանը։ Օծման արարողությունը տեղի կունենա ապրիլի 5-ին, ժամը 12:00-ին:   Աղբյուրը` armfvn.com

Տարածել`
Share