Black Sabbath-ը 2016թ. հրաժեշտի շրջագայության կմեկնի

Լեգենդար Black Sabbath ռոք խմբի մենակատար Օզի Օսբորնը հայտնել է, որ իրենք դադարեցնելու են խմբի գործունեությունը, և 2016թ. հունվարի 20-ին մեկնարկելիք հրաժեշտի շրջագայությունը կլինի տրամաբանական վերջակետը։

Ինչպես նշում է euromag.com-ը, The End խորհրդանշական խորագրով շրջագայությունը մեկնարկելու է ԱՄՆ-ի Նեբրասկա նահանգի Օմահա քաղաքից։

«Սա Black Sabbath-ի վերջն է, հավատացե՛ք: Դեկտեմբեր ամսին կլրանա իմ 68- ամյակը, և կարծում եմ, որ ավարտելու ժամանակն է: Չեմ բացառում, որ ես Գիզերի կամ Թոնիի հետ այլևս բեմ չեմ բարձրանա, բայց մենք պատրաստվում ենք պաշտոնապես վերջ դնել մեր պատմությանը»,-ասել է Օսբորնը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Black Sabbath խումբը, որը ստեղծվել է 1968թ., համարվում է ծանր մետալ ուղղության հիմադիրներից մեկը։

Տարածել`
Share

You may also like...