Billboard-ն Ադելի «21»-ը ճանաչել է բոլոր ժամանակների լավագույն ալբոմ

Ամերիկյան հեղինակավոր Billboard երաժշտական ամսագիրը բրիտանացի երգչուհի Ադելի 2-րդ ստուդիական աշխատանքը` «21»-ը, ճանաչել է բոլոր ժամանակների լավագույն ալբոմ։

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, 2009թ. թողարկված «21»-ը, ճանաչվելով լավագույնը, առաջ է անցել Մաքյլ Ջեքսոնի լեգենդար Thriller ալբոմից։

Աղբյուրը մանրամասնում է, որ ամբողջ աշխարհում տվյալ ալբոմը վաճառվել է 30 մլն-ից ավելի օրինակով, ինչն իսկական ռեկորդ է բրիտանացի երգիչ-երգչուհիների շրջանում։

Ադելը նշել է, որ իրեն անչափ հաճելի է, որ «21»-ը Billboard-ի կողմից ճանաչվել է բոլոր ժամանակների լավագույն ալբոմ, սակայն այդ փաստն իրեն ոչ թե թուլանալու և վայելելու, այլ ավելի շատ աշխատելու առիթ է տալիս:

Տարածել`
Share

You may also like...