Դերասաններ Բեն Աֆլեքը և Ջենիֆեր Գարները հայտարարել են ամուսնալուծության մասին

Հոլիվուդյան դերասաններ Բեն Աֆլեքը և Ջենիֆեր Գարները հայտարարել են, որ բաժանվում են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Los-Angeles Times թերթը մեջբերում է նրանց համատեղ հայտարարությունը։
«Երկարատև և մանրամասն քննարկումներից հետո մենք բարդ որոշում ենք կայացրել՝ ամուսնալուծվել»,- ասվում է նամակում։ Ընդ որում՝ նրանք նշել են, որ տվյալ հաղորդագրությունը «վերջին մեկնաբանությունն է իրենց անձնական կյանքի մասին», փոխանցում է РИА Новости-ն։
Զույգն ամուսնացել է 2005թ. հունիսի 20-ին։ Նրանք ունեն 3 երեխա։
Հոլիվուդյան TMZ թերթը հայտնում է, որ Աֆլեքը և Գարները դատարան կդիմեն միայն այն ժամանակ, երբ նրանց միջև կլուծվեն ֆինանսների, անշարժ գույքի և երեխաների հետ կապված հարցերը։
- Previous Ֆրենսիս Բեկոնի կտավները դարձել են ամենաթանկ նմուշները Christie’s-ի աճուրդում
- Next Հայոց խաչքար. ցուցահանդես