Beatles խմբի և մենեջերի միջև կնքված պայմանագիրը աճուրդի կհանվի

Beatles խմբի կատարողների եւ նրանց մենեջերի միջեւ կնքված պայմանագիրը, որով փաստացի նշանավորվեց խմբի կարիերայի վերելքը, կարող է աճուրդի հանվել Sotheby’s աճուրդի տանը։ Այն մտադիր են վաճառել 764 հազար դոլարով, հայտնում է Sky News-ը։
Պայմանագիրը ստորագրել էին խմբի կատարողները եւ նրանց մենեջեր Բրայան Էփշթեյնը 1962թ. հոկտեմբերի 1-ին՝ խմբի Love Me Do սինգլի լույս տեսնելուց 4 օր առաջ։
Sotheby’s աճուրդի տան գրքերի եւ ձեռագրերի մասնագետ Գաբրիել Հիթոնի խոսքով՝ առանց այս պայմանագրի լեգենդար քառյակը հնարավոր է չհասներ այն բարձունքներին, որոնք որ նվաճել էր, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Աճուրդը կկայանա սեպտեմբերի 29-ին։
Tags Beatles
- Previous Լեհական պարբերական. Աղթամարը հանգիստ չի տալիս թուրք ազգայնականներին
- Next Ստամբուլի բիենալեում հիշատակվել է Հայոց ցեղասպանությունը