BBC-ն հայտնել է «Շերլոք Հոլմսի» սուրբծննդյան մասի թողարկման ամսաթիվը և թողարկել նոր թրեյլերը

BBC հեռուստաընկերությունը վերջապես հայտնել է «Շերլոք Հոլմս» սերիալի հատուկ մասի թողարկման ամսաթիվը. այն կկայանա 2016թ. հունվարի 1-ին։
Սերիալի հատուկ սուրբծննդյան մասը, որի գործողություններն ընթանում են վիկտորյան Անգլիայում, կոչվել է «Տհաճ հարսնացուն», գրում է buro247.ru-ն։
Ի դեպ, «Շերլոքի» երկրպագուները կկարողանան այդ հատվածը տեսնել նաև կինոթատրոններում։ Կինոսեանսների տոմսերի վաճառքը կսկսվի նոյեմբերի 2-ից։
Բացի Մեծ Բրիտանիայից, ֆիլմը մեծ էկրաններին կկարողանան տեսնել միայն Չինաստանի բնակիչները: Սերիալի հեղինակները ներկայացրել են նաև նոր մասի թրեյլերը։
- Previous Ջասթին Բիբերը MTV Europe Music Awards-ի ժամանակ արժանացել է 5 մրցանակի
- Next Լուկաշենկոն Ալեքսիևիչին անվանել է իր երկրի «վատ որդի»