BBC-ն անդրադարձել է Հայաստանին ու հայկական մշակույթին

Հայաստանը դարձյալ համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում է. այս անգամ BBC հեղինակավոր կայքի ռուսական ծառայությունը կազմել է ընթերցողների շրջանում ամենատարածված հոդվածների տասնյակը, որոնք պատրաստել են BBC Travel և BBC Future բաժինների հեղինակները 2018-ին: Այս մասին հայտնում է tert.am-ը՝ հղում անելով  bbc.com-ի ռուսական բաժնին:

Աղբյուրը փոխանցում է, որ  Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ճանաչելու պատմության մասին, ինչպես նաև ներկայացված են կարևորագույն կրոնական կոթողներն ու սրբավայրերը, մասնավորապես՝ Վայոց Ջորի Զորաց եկեղեցին, Գեղարդ վանական համալիրը, Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցին:

«Հայ առաքելական եկեղեցին հնագույն քրիստոնեական եկեղեցիներից մեկն է, որն առանձնանում է ինչպես բյուզանդական ուղղափառ, այնպես էլ հռոմեական կաթոլիկ եկեղեցուց: Հայաստանը փոքր երկիր է, սակայն Հայաստանի դերն աշխարհի հոգևոր պատմության մեջ դժվար է գերագնահատել. 301 թվականին այն դարձել է աշխարհի առաջին քրիստոնյա պետությունը», – ասվում է հոդվածում:

Հայաստանից բացի ընթերցողներին ամենից շատ հետաքրքրած թեմաների շարքում են ընդգրկվել «Տիտանիկ» նավի պատմությունը:

 

 

Տարածել`
Share

You may also like...