BBC հեռուստաընկերությունը սերիալ է պատրաստում Տրոյական պատերազմի մասին

Բրիտանական BBC հեռուստաընկերությունը հայտարարել է Տրոյական պատերազմի մասին սերիալ ստեղծելու պլանների մասին։ Սցենարը կգրի Դևիդ Ֆարը, գրում է rosbalt.ru-ն։
Սերիալի հիմքում կլինեն գլխավոր հերոսների հոգեբանական ապրումները, այլ ոչ պատերազմական տեսարանները։ Դերասանների ընտրությունը կկայանա 2016-ին։
2004-ին Վոլֆգանգ Փեթերսենի թողարկած «Տրոյա» ֆիլմը, որում գլխավոր դերերը կատարել են Բրեդ Փիթը, Էրիկ Բանան, Օռլանդո Բլումը, հակասական արձագանքներ էր ստացել քննադատների կողմից։
- Previous Ցեղասպանության թանգարանի հավաքածուն համալրվել է 1915թ. նոր լուսանկարով
- Next Մոսկվայում քաղաքական բռնաճնշումների զոհերին նվիրված հուշարձանի ստեղծման մրցույթում հաղթել է Գեորգի Ֆրանգուլյանը