«Barbecue». ֆիլմ Հայկական խորովածի մասին

Ավստրալացի կինոռեժիսորներ Մեթյու Սալեհը և Ռոուզ Թակերը «Barbecue» վերնագրով վավերագրական ֆիլմ են նկարահանել, որը ներկայացնում է աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, խորովածի պատրաստման արվեստը, հայտնում է adelaidereview.com կայքը:

Ֆիլմի վրա աշխատելիս, ռեժիսորները 9 ամսում այցելել են 12 երկիր: Թակերի խոսքով, նրանց այցելել են Շվեդիան, Ֆիլիպինները, Մոնղոլիան, ապա Հարավային Աֆրիկան, Հայաստանը, Սիրիայի սահմանին գտնվող փախստականների ճամբարը, Հորդանան, Ճապոնիա, Ավստրալիա և Նոր Զելանդիա, իսկ այս տարի այցելել են Ուրուգվայ, Մեքսիկա, ապա վերադարձել են Թեքսաս, որտեղ էլ ծնվել է վավերագրական ֆիլմը ստեղծելու գաղափարը, գրում է «Новости-Армения»-ն:

«Մենք ընտրում էինք այն երկրները, որտեղ ցանկանում ենք այցելել, երբ տեսանք մի տեսահոլովակ, որում տարեց մի տղամարդ պատմում է հայկական խորովածի մասին` անվանելով այն աշխարհում լավագույնը», – նշել է Մեթյու Սալեխը:

Ինչպես նշում է պարբերականը, առաջիկայում ֆիլմը կներկայացվի տարբեր փառատոների, իսկ ավելի լայն հանրությանը հասանելի կդառնա 2017 թվականից:

 

 

Նյութը՝ armedia.am

Տարածել`
Share

You may also like...