Amazon-ը սկսել է փորձարկել էլեկտրոնային գրքերի վարձույթի ծառայությունը

Ինտերնետային րիթեյլեր Amazon-ը սկսել է փորձարկել Kindle Unlimited էլեկտրոնային գրքերի վարձույթի ծառայությունը, գրում է gazeta.ru-ն: Բաժանորդներին կառաջարկեն ցանկացած սարքից 600 հազարից ավելի գրքի հասանելիություն: Ծառայության արժեքը կկազմի ամսական 9,99 դոլար:

Kindle Unlimited-ի թեստային էջերը Amazon-ի կայքում դրվել են չորեքշաբթի օրը, սակայն արագորեն հեռացվել՝ առանց բացատրությունների: Մեկնաբանության մասին խնդրանքին ընկերությունում չեն պատասխանել:

Այդկերպ Amazon-ը փորձում է էլեկտրոնային գրքերի հետ անել նույնն, ինչ Spotify-ը՝ երաժշտության և Netflix-ը՝ ֆիլմերի և հեռուստատեսային շոուների հետ:

Որոշ մասնագետների կարծիքով՝ այդ մոդելը դժվար աշխատի էլեկտրոնային գրքերի դեպքում: Հրատարակիչների ամերիկյան ասոցիացիայի ղեկավար Ռիչարդ Մոլետը նշել է, որ դեռ պարզ չէ՝ արդյոք անհրաժեշտ է նման ծառայություն, քանի որ ընթերցանությունը կարող է տևել օրեր և շաբաթներ, և ընդհանուր առմամբ գրքերը հետաքրքիր են ավելի փոքր լսարանին, քան հայտնի երգերը։

Տարածել`
Share

You may also like...