AGBU-ն ներկայացրել է Հայաստանի մասին էլեկտրոնային գրքերի շարքի առաջին հատորը

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (AGBU) ներկայացրել է «Հայկական լեռնաշխարհ» գիրքը, որը հայոց պատմության և մշակույթի մասին պատմող էլեկտրոնային գրքերի շարքից առաջինն է:

Էլեկտրոնային գիրքը 7 լեզվով է. արևելահայերեն, արեւմտահայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն և թուրքերեն: Այս մասին գրում է «Armenian Weekly»-ն:

«Հայկական լեռնաշխարհ»-ը Հայաստանի պատմության և աշխարհագրության մասին է՝ հին ժամանակներից մինչև մեր օրերը: Տեքստի հետ միասին գրքում ներկայացված են գունավոր նկարներ, աուդիո նյութեր, տեսանյութ, 3D համայնապատկերներ, թեստեր և ինտերակտիվ քարտեզներ:

Գիրքը հասանելի է ներբեռնման համար, պլանշետների և սմարթֆոնների համար՝ անվճար:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed