Aerosmith խումբը իր վերջին շրջագայությունն է կատարում.NME

Հանրահայտ Aerosmith ռոք խմբում հաստատել են 46-ամյա ստեղծագործական գործունեությունից հետո խմբի լուծարման մասին լուրերը և հայտարարել են, որ 2017 թվականին տեղի կունենա խմբի հրաժեշտի շրջագայությունը, -գրում է Tert.am կայքը՝ հղում անելով NME-ին։
«Ժամանակն է եկել»,- ասել է խմբի մենակատար Սթիվ Թայլերը։
Նա նշել է, որ աշխարհում մնացել է միայն 2 ռոք խումբ, որոնք ունեն հին պատմություն և պահպանել են հիմնական կազմը՝ Aerosmith-ն ու Rolling Stones-ը։
Նաև Թայլերը խոսել է իր անհատական քանթրի ալբոմի մասին, որը կոչվում է «We’re All Somebody From Somewhere»։
Aerosmith խումբը հիմնադրվել է 1970 թվականին Բոստոնում։ Վերջին ալբոմը՝ «Music from Another Dimension!», թողարկվել է 2012-ին։
- Previous Խաղաղությամբ ամրացված անկախություն
- Next «Դա շատ չի ուշանա»՝ Մավր Մկրտչյան. Life Panorama.am