Երբ Սարոյանը միավորում է սիրելի ու հարազատ մարդկանց

«Վերջերս ավելի ու ավելի հաճախ ենք սկսել լսել Վիլյամ Սարոյանի մասին, ինչը շատ է ոգևորում: Այս ակտիվությունը հատկապես սկսվեց այն բանից հետո, երբ 2015-ին Սարոյանի Ֆրեզնոյի տունը աճուրդում ձեռք բերեց հայազգի գործարար Արթուր Ջանիբեկյանը:

Ինչպես տեսնում ենք, նա մեծ գործունեություն է ծավալում Սարոյանի հանրահռչակման գործում: Նա է նախաձեռնողը նաև Սարոյանասերների և Սարոյանագետների ակումբի, որից վերջերս առաջարկ ստացա անդամակցելու: Օգոստոսի 31-ի Սարոյանի 108 ամյակին նվիրված միջոցառումը նույնպես նրանց նախաձեռնությունն էր, որի մասին տեղեկանալով համացանցից՝ որոշեցինք մասնակցել ընտանիքով, քանի որ մեր ընտանիքը Սարոյանասեր է և Սարոյանի հատորները մեր սեղանի մշտական գրքերն են: Գրողին մեծարելու և արժևորելու նման փորձը լավ նախադեպ է խթանելու ընթերցանությունը, սերը գրքի և գրողի հանդեպ:

Մեծ հույս ունեմ, որ այս նախաձեռնությունը ավանդույթ կդառնա և հետագա տարիներին ավելի հանրային բնույթ և մեծ հնչողություն կստանա»,-Մենքի հետ զրույցում իր խոսքն ամփոփեց գրող, թատերագետ Անուշ Ասլիբեկյանը:

14138622_1073450856024012_1257911310097976074_o 14124988_1073451422690622_5079952139937032213_o 14124955_1073451132690651_3001558812477751714_o 14138626_1073450976024000_7760276525144039463_o

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed