90 տարեկանում մահացել է Հոլիվուդի «ոսկե դարի» դերասանուհի Ջոան Լեսլին

90 տարեկան հասակում մահացել է հոլիվուդյան դերասանուհի Ջոան Լեսլին, որը հայտնի է «Սերժանտ Յորք», «Հոլիվուդյան ճաշարան» եւ «Յանկի Դուդլ Դենդի» ֆիլմերում կերտած իր կերպարներով։ Այս մասին գրում է Los Angeles Times-ը։
Այն պահից, երբ Լեսլին հայտնվեց Ռաուլ Ուորլշի «Բարձր Սիեռա» ֆիլմում, նա սկսեց համարվել Հոլիվուդի վետերաններից մեկը։ Երբ Լեսլին 16 տարեկան էր, Warner Brothers-ը նրան առաջարկեց խաղալ «Սերժանտ Յորք» ֆիլմում, փոխանցում է Gazeta.ru-ն։
1940-ական թթ. նա խզում է պայմանագիրը Warner Bros.-ի հետ եւ սկսում է համագործակցել հիմնականում փոքր ստուդիաների հետ։ Ամուսնանալուց եւ երեխաներ ունենալուց հետո նա երբեմն-երբեմն հայտնվում էր այնպիսի ֆիլմերում, ինչպես «Նա սպանություն է գրել», «Անհավանական Հալկը», «Չառլիի հրեշտակները»։ Դերասանուհին զբաղվում էր նաեւ բարեգործությամբ։
- Previous Ադրբեջանի ԱԳՆ-ն մտադիր է «սեւ ցուցակում» ավելացնել Սերգեյ Դովլաթովի ընտանիքի անդամներին
- Next Ժան Տեր-Մերկերյանի մարմինը բերել են հայրենիք. վերջին հրաժեշտը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին