9-րդ դարի հրաշալի պահպանված Հին Կտակարան է հայտնաբերվել

Վերջին 2 տասնամյակում գրեթե ոչինչ հայտնի չէր հնագույն սուրբ գրքի մասին, որը պահպանվել է մինչեւ մեր օրերը։ Կտակարանի հետքերը հայտնաբերվել են, երբ նրա տերը որոշել է վաճառել այն։ Գիրքը աճուրդի կդրվի օգոստոսին, 2 մլն եվրո մեկնարկային գնով։

Գիտնականները փորձել են Հին Կտարակարանի տիրոջը՝ օգտագործելով #lostmanuscript հեշտեգը։

Փորձագետների համար կարեւոր էր գտնել նրան, քանի որ իրենց կարծիքով, դժվար թե մարդիկ կարող են նմանատիպ մեկ այլ գտածո տեսնել։ Մասնագետներից մեկը հայտարարել է, որ Կտակարանը անհավատալի լավ է պահպանվել՝ հաշվի առնելով այն փաստը, որ գիրքը պահպանվել է շուրջ 13 դար, հաղորդում է Planet-today-ը։

Ենթադրվում է, որ Կտակարանը գրվել է մեր թվարկության 850 թվականին, ապա որպես նվեր մատուցվել Լոթարինգիայի թագուհի Թեութբերգային։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “9-րդ դարի հրաշալի պահպանված Հին Կտակարան է հայտնաբերվել”

Leave a Reply

Your email address will not be published.