«Երկրաշարժ» ֆիլմի պաշտոնական թրեյլերը արդեն համացանցում է

Համացանցում հրապարակվել է ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի` 1988թ. Հայաստանում տեղի ունեցած ողբերգական դեպքերի մասին պատմող «Երկրաշարժ» ֆիլմի պաշտոնական թրեյլերը:

Երկու րոպե 26 վայրկյան տևողությամբ տեսանյութն ամփոփում է ֆիլմի ամենատպավորիչ ու առանցքային դրվագները` նախքան պրեմիերան ներկայացնելով կինոնկարի ընդհանուր ուրվագիծը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հունիսի վերջին Մոսկվայում կայացել է ֆիլմի փակ ցուցադրությունը:

Դրա արտադրությամբ զբաղվող «Մարս Մեդիա» ընկերությունը հայտնել է, որ ֆիլմը, նույնիսկ անավարտ, անջնջելի տպավորություն է թողել հանդիսատեսի վրա: Դա հաստատում է նաև այն, որ ֆիլմի ավարտին դահլիճում բոլորը ոտքի են կանգնել:

Կինոնկարը ռուսական վարձույթում կլինի 2016թ. դեկտեմբերի 1-ից:

Տարածել`
Share

You may also like...