Հյուրասրահում այս անգամ երգիչ, երգահան Գրիգորի Կյոկչյանն է

Կայքը զրուցել է երգիչ, երգահան, բազմաթիվ երգերի խոսքերի հեղինակ, նաև մակրոտնտեսագետ Գրիգոր Կյոկչյանի հետ,- գրում է  Tert.am-ը:

Երգչի հետ լուսանկարահանումը ֆուտբոլի դաշտում անցկացնելը պատահական չէր, քանի որ ֆուտբոլը Գրիգորի թուլությունն է: Երգչի սիրելի ֆուտբոլիստի, մասնագիտության ընտրության, կյանքի կեսին գտնելու  և այլ հարցերի պատասխանները՝ զրույցում:

Մակրոտնտեսագետ-երգիչ-երաժիշտ: Որտեղի՞ց ամեն ինչ սկսվեց:

-Տասնամյա երաժշտական դպրոց ավարտել եմ, բայց երբեք չէի մտածի, որ մի օր երգիչ եմ դառնալու: Չնայած, ստեղծագործելն ինձ համար միշտ առաջնային է եղել: Նույնիսկ Կոնսերվատորիա ընդունվելու ցանկություն չեմ ունեցել: Տեսահոլովակների ու համերգների մասին խոսք անգամ լինել չէր կարող: Մոտ 19 տարեկան էի, երբ հեռուստացույցով տեսա, որ հրավիրում են երգել սիրողների: Այստեղից էլ ամեն ինչ սկսվեց: Մանկության երազանք չէր միանշանակ:

Մանկության երազանքների մեջ չէր մտնում նաև ֆուտբոլիստիկարիերա՞ն:

– Մեր տանը միայն ես էի ֆուտբոլասեր: Մենք շատերի պես բակում ֆուտբոլ էինք խաղում ասֆալտի վրա, մաշված գնդակով: Երազում եմ այդ ամենը հետ բերելու մասին: Նույնիսկ հիշում եմ, որ միջհամայնքային խաղեր էինք կազմակերպում: Ֆուտբոլի հետ են կապված մանկությանս բոլոր լավ հուշերը: Շատ երջանիկ մանկություն եմ ունեցել: Առանձնահատուկ ճոխությունների մեջ չեմ եղել, չեմ ճանապարհորդել, բայց շատ բավարարված եմ եղել մանկությանս ընթացքից, սակայն երբեք ֆուտբոլիստ դառնալու մասին երազանքներ չեմ ունեցել: Փոքր տարիքում սպորտային կառուցվածք չեմ ունեցել: Ֆուտբոլը շատ ցանկալի է եղել, բայց երբեք իրատեսական չի եղել ինձ համար: Երբեք լուրջ չեմ մտածել, որ կարող եմ ֆուտբոլիստ դառնալ:

Ո՞ր ֆուտբոլային ակումբին էիք երկրպագում:

-Փոքր ժամանակվանից սկսած Ռոմային եմ երկրպագել, քանի որ սիրածս ֆուտբոլիստը Գաբրիել Բատիստուտան էր: Առհասարակ Իտալիայի ակումբների առաջնությունն էի սիրում: Ռոման ու Ինտերն էլ եղել են իմ երկրպագելի ակումբները:

Եթե փորձենք  զուգահեռներ տանել ֆուտբոլի և երգարվեստի հետ,ապա՞…

-Կարծում եմ  նմանություններ չկան: Երկու ոլորտում էլ շատ կարևոր է, որ անասելի ձգտող լինես: Ֆուտբոլը և երգարվեստը նման են նրանով, որ երկուսի մեջ էլ կա և՛ բիզնես, և՛ շոու:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed