81 տարեկանում կյանքից հեռացել է «Հարուստները նույնպես լաց են լինում» գլխավոր հերոս Լուիս Ալբերտոն

Մեքսիկայում 81 տարեկանում կյանքից հեռացել է «Հարուստները նույնպես լաց են լինում» հանրահայտ հեռուստասերիալի գլխավոր դերակատարներից Ռոխելիո Գերրան, որը մարմնավորել է վերոհիշյալ հեռուստատեսային նովելի գլխավոր հերոս Լուիս Ալբերտոյին: Ըստ  տեղեկության` դերասանը մահացել է  շնչառության կանգի հետևանքով:

Նշենք, որ Ռոխելիո  Գերրան սկսել է իր դերասանական կարիերան 1958 թվականին և նկարահանվել է շուրջ 100 կինոնախագծում:

«Հարուստները նույնպես լաց են լինում» սերիալում Լուիս Ալբերտոյի դերը նրան համաշխարհային ճանաչում է բերել: Այն նաև երկրորդ արտասահմանյան հեռուստասերիալն է, որը ցուցադրվել է ԽՍՀՄ տարածքում:

 

Աղբյուրը` menq.org

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed