81-ամյա Սոֆի Լորենին Նեապոլի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհվել (լուսանկարներ, տեսանյութ)

Իտալիայի ամենագեղեցիկ ու կոլորիտային քաղաքներից մեկն անցած հանգստյան օրերին քաղաքապետ Լուիջի դե Մաջիստրիսի հրավերով հյուրընկալել է 20-րդ դարի կինոլեգենդ Սոֆի Լորենին:
Ինչպես նշում է Tatler-ը, 81-ամյա իտալուհուն շնորհվել է Նեապոլի պատվավոր քաղաքացու կոչում` ի նշան հռչակավոր դերասանուհու հանդեպ տածած մեծ հարգանքի, երախտագիտության, հիացմունքի և սիրո:
Պատվավոր քաղաքացու կոչման հետ մեկտեղ անկրկնելի Սոֆի Լորենը ստացել է նաև ալ կարմիր վարդերի փունջ և իրեն տեսնելու համար հավաքված հարյուրավոր նեապոլցիների ջերմ ժպիտներն ու ծափահարությունները:
Աղբյուրը մանրամասնում է, որ պատվոգրի շնորհման հանդիսավոր արարողությունը կայացել է Կաստել Նուովո դղյակի ներքին բակում, որտեղ հավաքվել են հարյուրավոր տեղացիներ` լեգենդար գեղեցկուհուն տեսնելու համար:




Աղբյուրը՝ Tert.am

Տարածել`
Share

You may also like...